№ 18 (1153)
5 июня 2017 г.

Экономическая газета Армении
Armenian Business Newspaper

Иран начинает пробный экспорт газа в Грузию через Армению Иран заключил пробное соглашение об экспорте газа в Грузию через территорию Армении. Об этом сообщил министр нефти Ирана Биджан Зангане по итогам...
До 10 августа будет прекращена подача газа в Армению Газотранспортная компания Грузии официально оповестила компанию "Газпром Армения" о временном прекращении подачи российского природного газа в...
ru am en

Пресс-релизы

12:55 24.07.2015
Вернуться назад

«CISWastewater» նախագծի 3-րդ սեմինարը անցկացվեց Երևանում


«CISWastewater» նախագծի 3-րդ սեմինարը անցկացվեց Երևանում

Սույն թվականի հուլիսի 16-18–ը Երևանում,  «CISWastewater» նախագծի արդյունքները լուuաբանելու և Հայաստանում նրաց կարիքն ունեցող թիրախային խմբերին հասցնելու նպատակով (Ջրային տնտեսության պետական կոմիտե, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Երևանջուր» ՓԲԸ) անցկացվեց Սև ծովի տարածաշրջանի երկրների 2007-2013թթ. համագործակցության համատեղ ծրագրի շրջանակներում կատարվող  « Սև ծովի մերձափնյա երկրներում կեղտաջրերի մաքրման կառույցների արդյունավետության շարունակական կատարելագործման ռազմավարություն - CISWastewater» նախագծի 3-րդ սեմինարը: Խորագիրն էր՝ «Հայաստանում նախագծի լուսաբանման և նրա արդյունքների տարածման սեմինար»:

            Սեմինարի աշխատանքները բացեց և ներկաներին ողջունեց  Հայաստանում նախագծի համակարգող Գ.Մ. Ալեքսանյանը (ԵՊՀ թիմի ղեկավար):

            Նա ասաց, որ՝ ««2007-2013թթ-ի Սև ծովի համատեղ օպերատիվ ծրագիրը» Եվրոմիության եվրոպական հարևանության և համագործակցության մի գործիք է, որը կոչված է  նպաստելու Սև ծովի ավազանի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զգալի և կայուն զարգացմանը:

            Հասկանալի է, որ տարածաշրջանի էկոլոգիական հիմնախնդիրներըը, լուծելու կարևորագուն օղակներից է նաև կեղտաջրերի ճիշտ կառավարումը:

            Հարկ եմ համարում նշել նաև, որ համատեղ նախագծի շրջանակներում ստեղծվող՝ կեղտաջրերի մաքրման կայանների (ԿՄԿ) կառավարման շարունակական կատարալագործման ռազմավարությունը, տեղական բյուջեներում ԿՄԿ-ները մոդեռնիզացնելու համար անհրաժեշտ միջոցների մշտական անբավարարության պայմաններում, շատ կարևոր է նախագծին մասնակից բոլոր երկրների համար»:

            Նա համառոտ ներկայացրեց նախագծի հիմնական և մասնավոր նպատակները

հիշեցրեց, որ. իրենց ռումինացի (Բուխարեստի «COMOTI»  Գազային Տուրբինների Հետազոտման և Նախագծման Ազգային ինստիտուտից և Կոնստանցա քաղաի Ջրային ծառայություններ մատուցող ռեգիոնալ օպերատոր SC RAJA SA՚-ից), մոլդովացի (Մոլդովայի պետական համալսարանից), բուլղարացի (Դոբրիչ քաղաքի  «Վարպետության սևծովկան կենտրոնից»), հույն («Եվրոպական տարածաշրջանային համագործակցության շրջանակ» կազմակերպությունից) և վրացի («Քաղաքական վերլուծությունների և սոցիալական հետազոտությունների միջազգային կենտրոնից»)  գործընկերների հետ միասին Երևանի պետական համալսարանի գիտական խումբը սկսած 2013թ.-ի դեկտեմբերի 28-ից շարունակում է իրականցնել վերը նշված նախագիծը, որի հիմնական նպատակն է՝ Սև ծովի մերձափնյա երկրներում կեղտաջրերի մաքրման կայանների կառավարման էական կատարելագործման նպատակով հասնել տարածաշրջանային ակտիվ համագործակցության և գործընկերության:

 

            Սեմիարին ներկա էին նաև նախագծի մասնակից ԵՊՀ խմբի այլ, ՀՀ կազմակերպությունների և արտերկրներից եկած հետևյալ մասնագետները՝

- «COMOTI»  Գազային Տուրբինների Հետազոտման և Նախագծման Ազգային ինստիտուտի աշխատակիցները՝ որակավորված ինժեներ Դան Իֆրիմի գլխավորությամբ (ներկայացրեց՝ «ՇԿՌ նախագծերի ընտրության ամփոփում» զեկույցը),

- ռումինական Կոնստանցա քաղաի Ջրային ծառայություններ մատուցող ռեգիոնալ օպերատոր SC RAJA SA- ի ներկայացուցիչները՝ փոխտնօրեն պարոն Աուրել Պրեսուրայի գլխավորությամբ (ներկայացրեց՝ «Դեպի Սև ծով մերձափնյա ԿՄԿ-ներից արտահոսքերի կատարելագործման  RAJA’s-ի մարտավարությունը» զեկույցը),  

- Մոլդովայի պետական համալսարանի ներկայացուցիչ, նախագծի համակարգող՝ պրոֆեսոր Մարիա Գոնցան,   

- բուլղարական Դոբրիչ քաղաքի  «Վարպետության սևծովկան կենտրոնի» ղեկավար, նախագծի համակարգող՝ տիկին Նելլի Գասպադինովան,

- Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության աշխատակիցները,

- «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ  կեղտաջրերի մաքրման կայանների շահագործման վարչության Ջրահեռացման բաժնի տնօրեն  պ-ն Սեբուհ Բերբերյանն և կեղտաջրերի մաքրման Կայանների և կոյուղու պոմպակայանների բաժնի պետ՝ պ-ն Սամվել Յաժյանը,

- «Երևանջուր» ՓԲԸ  Կեղտաջրերի մաքրման «Աէրացիա» կայանի պետը Վալերի Գրիգորյանը,

- ինչպես նաև ջրատար խողովակներ արտադրող իտալական «PALADEX S.p.A» ֆիրմայի մենեջեր Անդրեա Ցիրինո Պոմիցինո-ն (ներկայացրեց՝ «Առաջատար տեխնոլոգիաներ պոլիէթիլենային ջրատար խողովակների համար: DERIPLAST, PALADEX» զեկույցը) և արտադրության մենեջեր Պետրե Ֆլորինը:

            ԵՄ դրամաշնորհների փորձագետ, նախագծում «COMOTI» ԳՏՀ և ՆԱԻ թիմի գիտական հետազոտող Անկուցա - Մարիա Ցիրստեան (Ռումինա) ներկայացրեց հետևյալ զեկույցները՝

- « Ռիսկերի կառավարում»,

- «CISWastewater» 5-րդ փուլ (Մայիս – Օգոստոս, 2015) Ամփոփում»:

            Այնուհետև նախագծի 5-րդ փուլի իրենց երկրներում իրականացման մասին զեկույցներ ներկայացրեցին մասնակից բոլոր 6 երկրների տեղական համակարգողները:

            Սեմինարի աշխատանքները ավարտվեցին նախագծում ընդգրկված մասնագետների «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  Տավուշի և Գեղարքունիքի մարզի Կեղտաջրերի մաքրման կայաններ այցերով ու տեղում ԿՄԿ կառավարիչների ու աշխատակիցների հետ նախագծի արդյունքների մասին քննարկումներ կազմակերպելով:






Оставить комментарий
Ваше имя*
Ваш комментарий*
Введите символы с картинки:*

Курсы валют

=480.49 AMD
=540.74 AMD
=8.15 AMD
=612.38 AMD
=199.60 AMD
Смотреть все
Скрыть
Ереван °C°C


Архив опросов


Бизнес-предложения от зарубежных компаний

Перечень крупнейших налогоплательщиков Армении

Справочная информация

Все банки и кредитные организации Городские службы On-line табло аэропорта "Звартноц" Курьерские службы Гостиницы Регионы Армении Правительство Армении Законодательство Армении Законодательство СНГ